Վարչապետի որոշումներ

13 Սեպտեմբերի 2019, 1297 - Ա

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Երևանում կայանալիք Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, ուսուցման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով ենթակոմիտեի անդրանիկ նիստի աշխատանքների շրջանակներում Եվրոպական միության պատվիրակության՝ 2019 թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում ճաշի, սուրճի ընդմիջման, թարգմանչական ծառայությունների և միջոցառման հետ կապված այլ ծախսերը՝ 1.120.500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած հաշվետվության:
 

Արխիվ

2024

2023