Վարչապետի որոշումներ

13 Սեպտեմբերի 2019, 1294 - Ա

ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2019 թվականի սեպտեմբերի 15-17-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (քաղ. Մոսկվա)` շուկայի և արտահանվող արտադրանքի տեսակների դիվերսիֆիկացման մասով արտահանման հնարավորությունները ընդլայնելու, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում էպիզոոտիկ բարեկեցության, կենդանիների և կենդանական ծագման մթերքի առևտրի անվտանգության զարգացման, կենդանիներից մարդուն փոխանցվող հիվանդություններից բնակչության պաշտպանվածության ապահովման նպատակով կազմակերպվող խորհրդատվական սեմինարին մասնակցելու համար:
2. Գեորգի Ավետիսյանի` Ռուսաստանի Դաշնություն (քաղ. Մոսկվա)` գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված 9007 ծրագրի 11001 «Սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացման ծառայություններ» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին:
3. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023