Վարչապետի որոշումներ

13 Սեպտեմբերի 2019, 1301 - Ա

ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին 2019 թվականի սեպտեմբերի 24-28-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ և Փարիզ)՝ Եվրոպայի խորհրդի պաշտոնյաների հետ հանդիպումներին, ինչպես նաև Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ECRI) 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված «Իրավահավասարության արդյունավետ ճանապարհը» խորագրով բարձրաստիճան համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Քրիստիննե Գրիգորյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ և Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Քրիստիննե Գրիգորյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

 

Արխիվ

2024

2023