Վարչապետի որոշումներ

16 Սեպտեմբերի 2019, 1303 - Ա

ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի N 1036-Ն որոշման՝
1. Միավորված ազգերի կազմակերպության՝ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և Համաշխարհային բանկի կողմից համատեղ ստեղծված Հափշտակված ակտիվների վերադարձը նախաձեռնության խմբի (4 անձ) 2019 թվականի սեպտեմբերի 16-20-ը Հայաստանի Հանրապետություն այցի հետ կապված ծախսերը՝ 2,545.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացրած հաշվետվության:
 

Արխիվ

2024

2023