Վարչապետի որոշումներ

16 Սեպտեմբերի 2019, 1307 - Ա

ՏԻԳՐԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին 2019 թվականի սեպտեմբերի 25-27-ը գործուղել Նիդերլանդների Թագավորություն` Հայաստանի կաթնարդյունաբերության ոլորտի զարգացման վերաբերյալ հարցերի քննարկմանը նվիրված աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Գաբրիելյանի` Նիդերլանդների Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տիգրան Գաբրիելյանի` Նիդերլանդների Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023