Վարչապետի որոշումներ

24 Սեպտեմբերի 2019, 1355 - Ա

ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2019 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ 2019 թվականի էներգետիկ ոլորտում ներդրումային ռիսկերի գնահատման զեկույցի հրապարակման և նախարարական պանելին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Վարդանյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հակոբ Վարդանյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023