Վարչապետի որոշումներ

26 Սեպտեմբերի 2019, 1363 - Ա

ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանին 2019 թվականի հոկտեմբերի 29-31-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` Բարձր լեռնային շրջանների գագաթաժողովին մասնակցելու համար:
2. Վարդան Մելիքյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վարդան Մելիքյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023