Վարչապետի որոշումներ

3 Հոկտեմբերի 2019, 1384 - Ա

ԱՐՄԵՆ ԿՈՏՈԼՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին 2019 թվականի հոկտեմբերի 6-11-ը ներառյալ գործուղել Ուկրաինա (Կիև)` Ֆիզիկատեխնիկական ինստիտուտի միջազգային համագործակցության դեպարտամենտի կողմից կազմակերպված՝ շուկայի վերահսկողության համար ռիսկերի գնահատման թեմայով սեմինարին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Կոտոլյանի` Ուկրաինա (Կիև) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ուկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Արխիվ

2024

2023