Վարչապետի որոշումներ

3 Հոկտեմբերի 2019, 1391 - Ա

ՌՈՒԲԵՆ ՕՐԴԱՆՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Ռուբեն Օրդանյանին 2019 թվականի հոկտեմբերի 14-ից 16-ը գործուղել Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա)` PWPW ընկերության STC համակարգ մուտք գործելու լիցենզիայի ստացման նպատակով:
2. Ռուբեն Օրդանյանի՝ Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուբեն Օրդանյանի՝ Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023