Վարչապետի որոշումներ

4 Հոկտեմբերի 2019, 1395 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքների մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» միջազգային համաձայնագրի նախագիծը ղազախական կողմի հետ համաձայնեցնելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 8-10-ը Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Բորիս Գյուլումյանինը և Տաթևիկ Միքայելյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Լիլիթ Մովսիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող՝ 9006 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հավելված

Արխիվ

2024

2023