Վարչապետի որոշումներ

4 Հոկտեմբերի 2019, 1399 - Ա

ԿԱՐԵՆ ԲՐՈՒՏՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանին 2019 թվականի նոյեմբերի 5-9-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` 2019 թվականի Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրների պետական գնումների վերաբերյալ երրորդ տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Բրուտյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Բրուտյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023