Վարչապետի որոշումներ

4 Հոկտեմբերի 2019, 1402 - Ա

ԱՐՄԱՆ ՈՒԴՈՒՄՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանին 2019 թվականի հոկտեմբերի 8-9-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կողմից կազմակերպվող նվազագույն աշխատավարձի վերաբերյալ համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արման Ուդումյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Ուդումյանի` Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023