Վարչապետի որոշումներ

7 Հոկտեմբերի 2019, 1414 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ԿԵՂԾ ԵՎ ԱՆՈՐԱԿ ԴԵՂԵՐԻ ՈՒ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՎԻՐՏՈՒԱԼ ՊԱՀԵՍՏ» ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆ- ՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերը՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և ներքին շուկայում փորձաքննություն չանցած կեղծ և անորակ դեղերի ու դեղանյութերի խմբաքանակների շրջանառությունը կանխելու համար «Վիրտուալ պահեստ» ավտոմատացված տեղեկատվական համակարգ ներդնելու նպատակով աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել՝
1) աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) աշխատանքային խմբի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Աշխատանքային խմբին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ուսումնասիրել և մշակել «Վիրտուալ պահեստ» ավտոմատացված տեղեկատվական համակարգի ներդրման համար անհրաժեշտ համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում մշակել «Վիրտուալ պահեստ» ավտոմատացված տեղեկատվական համակարգի տեխնիկական առաջադրանքը.
3) օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում մեկնարկել «Վիրտուալ պահեստ» ավտոմատացված տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքները:
3. Աշխատանքային խմբի ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

Հավելված

 

Արխիվ

2024

2023