Վարչապետի որոշումներ

7 Հոկտեմբերի 2019, 1415 - Ա

ՎԱՉԵ ՔԱԼԱՇՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի
2-րդ և 4-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Վաչե Քալաշյանին
2019 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ Աստանայի Քաղաքացիական Ծառայության Հարթակի (ACSH) և Վրաստանի քաղաքացիական ծառայության բյուրոյի կողմից կազմակերպվելիք՝ «Հանրային մարմինների գործառնական և ինստիտուցիոնալ վերլուծությունը» համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտոթյուն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Վաչե Քալաշյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Վրաստան (Թբիլիսի) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Արխիվ

2024

2023