Վարչապետի որոշումներ

8 Հոկտեմբերի 2019, 1428 - Ա

ԼՈՒՍԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության բժշկական օգնության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Քոչարյանին 2019 թվականի հոկտեմբերի 14-ից 17-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան)` «Քաղցկեղ և առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթ» խորագրով քաղցկեղի դեմ պայքարի առաջնորդների Համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
2. Լուսինե Քոչարյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Լուսինե Քոչարյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաuտանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023