Վարչապետի որոշումներ

8 Հոկտեմբերի 2019, 1424 - Ա

ԳՐԵՏԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝
1. Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի և երիտասարդության ծրագրերի բաժնի պետ Գրետա Մնացականյանին «Համագործակցություն՝ հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 10-14-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետութուն (ք. Ստեփանակերտ):
2. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի և երիտասարդության ծրագրերի բաժնի պետ Գրետա Մնացականյանին՝ Արցախի Հանրապետություն գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն (ք.Ստեփանակերտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

Արխիվ

2024

2023