Վարչապետի որոշումներ

8 Հոկտեմբերի 2019, 1422 - Ա

ԼՈԻՍԻՆԵ ՄԻՔԱԵԼՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից կազմակերպվելիք «Վերապատրաստման դասընթաց՝ շրջանաձև տնտեսության և զարգացող երկրների կայուն զարգացման համար» խորագրով դասընթացին մասնակցելու նպատակով Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի տեղակալ Լուսինե Միքաելյանին հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 1-ը ներառյալ գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (ք. Սուջոու):
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
3. Լուսինե Միքաելյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (ք. Սուջոու) գործուղման արդյունքների մասին տեղեկատվություն։

 

Արխիվ

2024

2023