Վարչապետի որոշումներ

14 Հոկտեմբերի 2019, 1469 - Ա

ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Վարչապետի այցը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ լուսաբանելու նպատակով՝ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին 2019 թվականի հոկտեմբերի 12-ին գործուղել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ (Սասունիկ համայնք):
2. Արմեն Խաչատրյանի՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ (Սասունիկ համայնք) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Արխիվ

2024

2023