Վարչապետի որոշումներ

15 Հոկտեմբերի 2019, 1470 - Ա

ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանին 2019 թվականի նոյեմբերի 4-8-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` «Forêt 2019» Եվրոպական տնտեսական հանձնաժողովի` անտառների ու անտառային արդյունաբերության հարցերով կոմիտեի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական անտառտնտեսության հանձնաժողովի համատեղ նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Վարդան Մելիքյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վարդան Մելիքյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023