Վարչապետի որոշումներ

17 Հոկտեմբերի 2019, 1495 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի 229-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 30-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի N 1183-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 229-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «ՀՀ կրթության և գիտության նախարարության» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության» բառերով,
բ. «Ա. Շագաֆյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության տեսչական մարմնի ղեկավար» բառերը փոխարինել «Ա. Շագաֆյան - Կրթության տեսչական մարմնի ղեկավար» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ռ. Կարապետյան - ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան» բառերը փոխարինել «Ռ. Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական» բառերով,
բ. «Ա. Իսրայելյան - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի արտաքին կապերի գծով տեղակալ, պատմ. գիտ. թեկ., դոցենտ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գ. Հայրապետյան - Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, տ.գ.թ., դոցենտ (համաձայնությամբ)» բառերով.
3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ս. Ղազարյան - Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Շ. Հակոբյան - Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող» բառերով.
բ. «Ա. Մնացականյան - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի» բառերը փոխարինել «Հ. Վարդումյան - Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով:

 

Արխիվ

2024

2023