Վարչապետի որոշումներ

22 Հոկտեմբերի 2019, 1522 - Ա

ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին 2019 թվականի նոյեմբերի 25-ից 30-ը գործուղել Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ)` «Պեկին +25» դիտարկման Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նախարարական համաժողովին, ինչպես նաև «Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների երկխոսություն գենդերային հավասարության և կանանց հզորացման վերաբերյալ» թեմայով աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ժաննա Անդրեասյանի՝ Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ) գործուղման ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերի հանձնաժողովի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ժաննա Անդրեասյանի` Թաիլանդի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023