Վարչապետի որոշումներ

22 Հոկտեմբերի 2019, 1523 - Ա

ԻՐԻՆԱ ՂԱՓԼԱՆՅԱՆԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանին 2019 թվականի նոյեմբերի 9-15-ը գործուղել Կորեայի Հանրապետություն (Ինչոն)` Կանաչ կլիմայական հիմնադրամի (GCF) ղեկավար խորհրդի 24-րդ հանդիպմանը, ղեկավար խորհրդի հանձնաժողովների, պանելների և խմբերի նիստին, ինչպես նաև խորհրդի աշխատանքային և տեխնիկական նստաշրջաններին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Իրինա Ղափլանյանի՝ Կորեայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Կանաչ կլիմայական հիմնադրամի (GCF) միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կորեայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023