Վարչապետի որոշումներ

23 Հոկտեմբերի 2019, 1530 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1414-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և ներքին շուկայում փորձաքննություն չանցած կեղծ և անորակ դեղերի ու դեղանյութերի խմբաքանակների շրջանառությունը կանխելու համար «Վիրտուալ պահեստ» ավտոմատացված տեղեկատվական համակարգ ներդնելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու, դրա կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1414-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Ս. Սողոմոնյան -ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «Է. Ավետիսյան -ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ» բառերով.
2) «Վ. Մինասյան -ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետ» բառերը փոխարինել «Վ. Խաչատրյան -ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող» բառերով:

Արխիվ

2024

2023