Վարչապետի որոշումներ

23 Հոկտեմբերի 2019, 1531 - Ա

ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի և Իզերի դեպարտամենտի միջև 2019-2021 թվականներին ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր ստորագրելու, առկա արդյունավետ համագործակցությանը, ինչպես նաև Իզերի դեպարտամենտի կողմից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում իրականացվող ընթացիկ և նոր ծրագրերի ներդրմանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին 2019 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Գրենոբլ):
2. Գնել Սանոսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Գրենոբլ) գործուղման ճանապարհածախսը կատարել 2019 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Գնել Սանոսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման օրապահիկի և գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023