Վարչապետի որոշումներ

24 Հոկտեմբերի 2019, 1544 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Վահե Հակոբյանինը, Արմեն Խաչատրյանինը, Մանվել Ավետիսյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Դավիթ Գևորգյանինը, Նազելի Զաքարյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Սուրեն Պապիկյանինը և Վարոս Սիմոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Շավարշ Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Արման Աղաջանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
4) Միքայել Փաշայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող՝ 9006 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
5) Հովհաննես Վարդանյանինը, Գրիգորի Առաքելյանինը, Ղազար Ղազարյանինը, Դավիթ Աբազյանինը, Արման Սեդրակյանինը և Միխաիլ Աթաբեկյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
6) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2019 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Երևան-Մոսկվա- Երևան երթուղով։
6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Հավելված

 

Արխիվ

2024

2023