Վարչապետի որոշումներ

25 Հոկտեմբերի 2019, 1553 - Ա

ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանին 2019 թվականի հոկտեմբերի 27-30-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)՝ հայ-չինական միջազգային թարգմանչական և զարգացման համաժողովին մասնակցելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային մամուլի և հրատարակության կառավարչության միջև «Չինաստանի և Հայաստանի նշանակավոր աշխատանքների թարգմանության և հրատարակման նախագծի վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը ստորագրելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Նարինե Խաչատուրյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նարինե Խաչատուրյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023