Վարչապետի որոշումներ

25 Հոկտեմբերի 2019, 1557 - Ա

ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐՈ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանին 2019 թվականի հոկտեմբերի 28-ից 31-ը, իսկ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության առևտրի խթանման բաժնի պետ Հայկ Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության շուկայի հետազոտության բաժնի ավագ մասնագետ Մարո Թովմասյանին 2019 թվականի հոկտեմբերի 27-ից 31-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)՝ Միջազգային նորարարական և ներդրումային համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գեղամ Վարդանյանի գործուղման ծախսերն իրականացվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայկ Հակոբյանի և Մարո Թովմասյանի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գեղամ Վարդանյանի՝ Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

 

Արխիվ

2024

2023