Վարչապետի որոշումներ

29 Հոկտեմբերի 2019, 1566 - Ա

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին
2019 թվականի նոյեմբերի 6-8-ը գործուղել Լեհաստանի Հանրապետություն՝ տեղի հայ համայնքի հետ քննարկելու Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում իրականացվելիք համատեղ ծրագրերի, տուրիզմի, առողջապահության, քաղաքաշինության և գյուղատնտեսության ոլորտներում ներդրումներ կատարելու և համագործակցության այլ հարցեր:
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Գևորգյանի՝ Լեհաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Արխիվ

2024

2023