Վարչապետի որոշումներ

29 Հոկտեմբերի 2019, 1562 - Ա

ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Վայրի կենդանիների պատվաստման, բույսերի վնասատու մարմարյա մլուկի և կենդանիների նոդուլյար դերմատիտ հիվանդության դեմ պայքարի, ինչպես նաև անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և դրանց էլեկտրոնային շրջանառության հարցերի քննարկման նպատակով Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության գործընկերների հետ հանդիպմանը մասնակցելու համար՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին նոյեմբերի 28-30-ը ներառյալ գործուղել Վրաստան (Թբիլիսի):
2. Գեորգի Ավետիսյանի` Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված 9007 ծրագրի 11001 «Սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացման ծառայություններ» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին:
3. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Արխիվ

2024

2023