30 Հոկտեմբերի 2019, 1570 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի 486-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի «Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ ստեղծելու և խորհրդի կազմը հաստատելու մասին» N 486 -Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) «Արսեն Գասպարյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Սրբուհի Ղազարյան - ՀՀ վարչապետի խորհրդական (խորհրդի նախագահ)» բառերով: