Վարչապետի որոշումներ

4 Նոյեմբերի 2019, 1592 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 67-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1053-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 67-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «ՀՀ կրթության և գիտության նախարարության» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության» բառերով,
բ. «Վ. Բուդումյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերով,
գ. «Վ. Գասպարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ» բառերը փոխարինել «Վ. Գասպարյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Խզմալյան - Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Շարաֆյան - կոմպոզիտոր (համաձայնությամբ)» բառերով.
3) «Ուսանողության կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Հ. Ալեքսանյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի
դաշնամուրային ֆակուլտետի «Գործիքային
կատարողականություն՝ դաշնամուր» մասնագիտացման
ուսանող (բակալավր)

Ա. Դավեյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի
վոկալ-տեսական ֆակուլտետի «Վոկալ-արվեստ՝
ակադեմիական երգեցողություն» մասնագիտացման
ուսանող (բակալավր)

Ա. Առուստամյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի
վոկալ-տեսական ֆակուլտետի «Վոկալ-
արվեստ՝ ժողովրդական երգեցողություն»
մասնագիտացման ուսանող (բակալավր)

Շ. Հովակիմյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի
դաշնամուրային ֆակուլտետի մագիստրատուրայի
2-րդ կուրսի ուսանող

Է. Հովհաննիսյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի
վոկալ-տեսական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ
կուրսի ուսանող

Կ. Աղաբեկյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի
վոկալ-տեսական ֆակուլտետի «Դիրիժորություն»
մասնագիտացման ուսանող (բակալավր)»:

 

Արխիվ

2024

2023