Վարչապետի որոշումներ

4 Նոյեմբերի 2019, 1595 - Ա

ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ԱՐՏԱՎԱԶԴ ԱԴՈՒՆՑԻՆ ԵՎ ԷԴԳԱՐ ՏԵՐ-ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի կառավարման վարչության փորձագետ Էդգար Տեր-Ավետիսյանին 2019 թվականի նոյեմբերի 10-ից 14-ը, իսկ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի օգնական Արտավազդ Ադունցին 2019 թվականի նոյեմբերի 9-ից 13-ը գործուղել Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր)՝ «Սինգապուրյան նորարարությունների և տեխնոլոգիաների շաբաթ» համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Գեղամ Վարդանյանի, Արտավազդ Ադունցի և Էդգար Տեր-Ավետիսյանի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղման համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Գեղամ Վարդանյանի՝ Սինգապուրի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023