Վարչապետի որոշումներ

4 Նոյեմբերի 2019, 1591 - Ա

ԱՐՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝
1. Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Աբրահամյանին 2019 թվականի նոյեմբերի 11-13-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա) Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (այսուհետ՝ ՀԱՊԿ) քարտուղարությունում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումների նախագծերի համաձայնեցման նպատակով անցկացվող խորհրդատվություններին մասնակցելու համար:
2. Արմեն Աբրահամյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ, ավիատոմս) կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Աբրահամյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023