Վարչապետի որոշումներ

5 Նոյեմբերի 2019, 1606 - Ա

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԿԻՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ 9-ՐԴ ՆԻՍՏԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2019 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 1-ը ԱՊՀ անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդին կից տրանսպորտային անվտանգության հարցերով խորհրդի 9-րդ նիստի և աշխատանքային խմբի պատվիրակությունների (30 անձ)` Հայաստանի Հանրապետություն այցի ընթացքում ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը (505.000 դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

Արխիվ

2024

2023