Վարչապետի որոշումներ

4 Նոյեմբերի 2019, 1600 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 732-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի օգոստոսի 4-ի «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի N 1074-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 732-Ա որոշման հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Ն. Խաչատուրյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ա. Էլոյան - ՀՀ փոխվարչապետի խորհրդական

Գ. Մամիկոնյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական

Ա. Հովսեփյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական

Ա. Մեսչյան - Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպատնտեսական վարչության պետ

Է. Մարգարյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետ

Է. Ալեքսանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ»:

 

Արխիվ

2024

2023