Վարչապետի որոշումներ

6 Նոյեմբերի 2019, 1609 - Ա

ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Ֆրանսիայի Հանրապետության Ստասբուրգ քաղաքում կայանալիք մարդու իրավունքների եվրոպական դատարանում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2019 թվականի նոյեմբերի 24-27-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (քաղաք՝ Ստրասբուրգ):
2. Եղիշե Կիրակոսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (քաղաք՝ Ստասբուրգ) գործուղման ծախսերը (ավիատոմս, գիշերավարձ, օրապահիկ) կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023