Վարչապետի որոշումներ

7 Նոյեմբերի 2019, 1637 - Ա

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին և ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Աբրահամյանին 2019 թվականի նոյեմբերի 19-20-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա):
2. Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի և Արմեն Աբրահամյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին և գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Աբրահամյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Ընդունել ի գիտություն, որ Արմեն Գրիգորյանի և Հայկ Պետրոսյանի գիշերավարձի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

 

Արխիվ

2024

2023