Վարչապետի որոշումներ

7 Նոյեմբերի 2019, 1627 - Ա

ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Արտաշես Առաքելյանին 2019 թվականի նոյեմբերի 25-27-ը գործուղել Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ)՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մշակույթի հարցերով աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով:
2. Արտաշես Առաքելյանի՝ Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո` եռօրյա ժամկետում Արտաշես Առաքելյանի՝ Թուրքիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

Արխիվ

2024

2023