Վարչապետի որոշումներ

7 Նոյեմբերի 2019, 1622 - Ա

ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին 2019 թվականի նոյեմբերի 13-ից 14-ը գործուղել Հունգարիա (Բուդապեշտ)՝ «Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գյուղական միգրացիայի վերաբերյալ տարածաշրջանային սեմինարին» մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկ Չոբանյանի գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Հունգարիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023