Վարչապետի որոշումներ

7 Նոյեմբերի 2019, 1624 - Ա

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին 2019 թվականի նոյեմբերի 28-30-ը գործուղել Հունաստանի Հանրապետություն (Սալոնիկ)՝ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի Տնօրենների խորհրդի 126-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Անանյանի՝ Հունաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Արխիվ

2024

2023