Վարչապետի որոշումներ

11 Նոյեմբերի 2019, 1652 - Ա

ԱՐՄԵՆ ԱԲՐՈՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանին 2019 թվականի նոյեմբերի 14-ից 15-ը գործուղել Վրաստան՝ «Համայնքային ցանցեր - միացում հաջորդ միլիարդին» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Աբրոյանի՝ Վրաստան գործուղման ճանապարհածախսն ու գիշերավարձի ծախսը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Արմեն Աբրոյանի գործուղման օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023