Վարչապետի որոշումներ

11 Նոյեմբերի 2019, 1661 - Ա

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասը, 220-րդ և 226-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշումը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 121-124-րդ կետերը՝
1. Նշանակել ծառայողական քննություն սույն թվականի հոկտեմբերի 21-ի ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի N ԿԱ/175-2019 արձանագրության 10-րդ հարցի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հանձնարարության՝ սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերի կապակցությամբ։
2. Ծառայողական քննությամբ պարզաբանել սույն որոշման 1-ին կետում նշված հանձնարարականի՝ սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքները, պատճառները, հետևանքները, հանձնարարականի՝ սահմանված ժամկետում կատարելու կամ պատշաճ կատարելու համար պատասխանատու և կատարող անձանց շրջանակը, նրանց մեղավորության աստիճանը։
3. Ծառայողական քննություն անցկացնելու և վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝
Սարգիս Թորոսյան--վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ.
Լուսինե Ալեքսանյան-վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնակատար.
Վահան Պապիկյան-վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչի պաշտոնակատար.
Համազասպ Թորոսյան-վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնակատար:

Արխիվ

2024

2023