Վարչապետի որոշումներ

12 Նոյեմբերի 2019, 1677 - Ա

ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Գևորգյանին 2019 թվականի նոյեմբերի 12-15-ը գործուղել Ուկրաինա (Կիև)` «Վարչական տվյալներով իրականացվող մարդահամարներ, ավանդական մարդահամարներից անցում դեպի ռեգիստրի վրա հիմնված կամ համակցված մարդահամարներ» խորագրով սեմինար-դասընթացին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Գևորգյանի` Ուկրաինա (Կիև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Գևորգյանի՝ Ուկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023