Վարչապետի որոշումներ

15 Նոյեմբերի 2019, 1690 - Ա

ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2019 թվականի նոյեմբերի 28-30-ը ներառյալ գործուղել Վրաստան (քաղ. Թբիլիսի)` Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության գործընկերների հետ կայանալիք հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Գեորգի Ավետիսյանի` Վրաստան (քաղ. Թբիլիսի)` գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված 9007 ծրագրի 11001 «Սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացման ծառայություններ» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին:
3. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023