Վարչապետի որոշումներ

15 Նոյեմբերի 2019, 1699 - Ա

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին 2019 թվականի նոյեմբերի 25-26-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ին Փարիզում կայանալիք ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Արայիկ Հարությունյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023