15 Նոյեմբերի 2019, 1696 - Ա
ՀՀ-ԵՄ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը խթանելու նպատակով ԵՄ անդամ երկրների շահագրգիռ գերատեսչությունների հետ հայկական կողմից նախաձեռնված խորհրդակցությունների շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 17-19-ը Իսպանիայի Թագավորություն գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Իսպանիայի Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանինը (պատվիրակության ղեկավար)` 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին.
3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանինը և հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար Արտակ Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշ-վետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: