Վարչապետի որոշումներ

18 Նոյեմբերի 2019, 1709 - Ա

ԱՆՈՒՇ ՌՇՏՈՒՆՈՒՆ ԵՎ ՄՆԱՑԱԿԱՆ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Անուշ Ռշտունուն և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Մնացական Շահգալդյանին 2019 թվականի դեկտեմբերի 2 - 4 -ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ Կոռուպցիայի հակազդմանն ուղղված Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրի նախագծի լրամշակման և փոխհամաձայնեցման նպատակով ԱՊՀ գործադիր կոմիտեում կայանալիք փորձագիտական խմբի լրացուցիչ նիստին մասնակցելու նպատակով:
2. Անուշ Ռշտունու և Մնացական Շահգալդյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Անուշ Ռշտունու և Մնացական Շահգալդյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023