Վարչապետի որոշումներ

19 Նոյեմբերի 2019, 1715 - Ա

ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին 2019 թվականի նոյեմբերի 25-27-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Մարսել)՝ «Միջերկրականի ապագան» անվամբ 3-րդ միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Անդրեյ Ղուկասյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Մարսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Արխիվ

2024

2023