Վարչապետի որոշումներ

19 Նոյեմբերի 2019, 1713 - Ա

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին 2019 թվականի դեկտեմբերի 5 - 7-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի 38-րդ նիստին և Վերականգնվող էներգակիրների աջակցության ծրագրի դիտորդ խորհրդի 28-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Հայրապետյանի` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է «Գերմանա-հայկական իմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ» հիմնարկը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հայրապետյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023