Վարչապետի որոշումներ

21 Նոյեմբերի 2019, 1741 - Ա

ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաս-տանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2019 թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 1-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Էներգետիկայի բնագավառում հայ-իրանական համագործակցության, առաջիկա համատեղ անելիքների օրակարգը, ինչպես նաև ընթացիկ հարցեր քննարկելու նպատակով:
2. Հակոբ Վարդանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հակոբ Վարդանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023